Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Samsung ընկերությունը մշակել է Exynos չիպ: Գործարկիչը կիրառվելու է թոփ-կարգի սմարթֆոններում և պլանշետներում: Այն ստեղծված է ARM big.little սկզբունքով, որը նախատեսում է նույն չիպում բարձր արտադրողականությամբ և հարաբերականորեն ցածր հզորությամբ միջուկներ:
Ինչպես գրում է EETimes-ը, նոր Exynos-ն իր մեջ ներառելու է չորս միջուկ: Կախված ընթացիկ խնդրից՝ համակարգը ավտոմատ կերպով կարող է նրանց միջև փոփոխվել՝ չծախսել ավելորդ էներգիա այն տեղերում, որտեղ հարկավոր չէ: Նույն ձևով աշխատում է NVIDIA Tegra 3-ը՝ միայն թե այնտեղ կիրառվում է չորս հիմնական և միայն մեկ աջակցող միջուկ:
Նոր չիպը դժվար թե հայտնվի Galaxy S IV-ում: Ամենայն հավանականությամբ, սկզբում դրանք կհայտնվեն ամենաշատ վաճառվող պլանշետներում: Բացի այդ, Galaxy S IV-ի շնորհանդեսը կկայանա 2013-ին, իսկ այդ ընթացքում Samsung-ը չի հասցնի բարելավել Exynos-ի նոր թողարկումները:











































