Բրիտանական Bentley ընկերությունն ընտրել է իր առաջին արտաճանապարհային ավտոմեքենայի անվանումը:
Bentley EXP 9F քրոսովերը, որի շնորհանդեսը տեղի կունենա 2015 թ., անվանվելու է Falcon, ինչը թարգամանաբար նշանակում է «բազե»:
AutomobileMag-ի հաղորդմամբ՝ սերիական մոդելը նոր արտաքին է ունենալու, քանի որ դիզայնի համար պատասխան է տալու Լյուկ Դոնքերվոլքեն, ով սեպտեմբերին նշանակվել է ապրանքանիշի գլխավոր դիզայներ:
Bentley Falcon-ը պաշտոնական դիլերներին մոտ կհայտնվի 2015 թ. և կառաջարկվի ուժային ագրեգատի 3 տեսակով։ Նախատեսվում է արտադրել մոդելի 500 ու 600 ձիաուժ հզորությամբ և հիբրիդային տարբերակները:
Ավտոմեքենայի արժեքը սպառման հիմնական շուկայում` Մերձավոր Արևելք, Չինաստան և Ռուսաստան, կտատանվի 160 000-200 000 եվրոյի սահմաններում:








































