Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է Կանանց բռնության վերացման համար պայքարի միջազգային օրը: Դա աշխարհում մարդու իրավունքի ամենատարածված խախտումն է: Դաժան վերաբերմունքը մարդկային կյանքեր է խլում և կանանց հաշմանդամ դարձնում ավելի հաճախ, քան օնկոլոգիան, մալարիան, ճանապարհա-տրանսպորտային պատահարները և ռազմական գործողությունները միասին վերցրած: Այս մասին հայտնում է Korrespoandent.net-ը` հղում անելով ՄԱԿ-ի ռադիոյին:
Օրը հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999-ին` դեկտեմբերի 17-ին: Օրվա պատմական նախադրյալ է հանդիսացել Դոմինիկյան Հանրապետությունում 1961-ին տեղի ունեցած դեպքը: Դոմինիկյան բռնապետ Ռաֆայել Տրուխիլիոյի հրամանով` գազանաբար սպանվել են քաղաքական ակիվիստ Միրաբալ քույրերը:
Առանձին մեծ թեմա է ընտանեկան բռնությունը, որից քիչ թվով կանայք չեն տուժում: Կանանց բռնության ցանկացած ձևի դեմ խորհրդանիշը սպիտակ ժապավենն է:
Այդ խնդրի մասշտաբները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ստիպել են անցկացնել «Ասենք «ոչ» արշավը: Դա հանձնարարել Հոլիվուդի աստղ Նիկոլ Քիդմանին:











































