Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Կատալոնացիները վճռում են անկախության հարցը

Իսպանիայի Կատալոնիա ինքնավար շրջանում սկսվել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Նախընտրական արշավը կենտրոնացել էր տարաշածրջանի անկախության մասին հարցի վրա: Հարցումների համաձայն՝ Իսպանիայից Կատալոնիայի անջատման կողմնակիցները քիչ ձայն չեն ստանա:

Ինչպես փոխանցում է BBC-ն, Կատալոնիայում ընտրատեղամասերը բացվել են Գրինվիչի ժամանակով ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով ժամը 11:00): 7 մլն կատալոնացիներ կվերընտրեն 135 խորհրդարանականների:

Կատալոնիայի վարչապետ Արթուր Մասի խոսքով՝ իր աջ կենտրոնամետ «Համակցում և միություն» կուսակցությունը մտադիր է նոր խորհրդարանում մեծամասնություն կազմել:

Նախկինում` 2010-ի նոյեմբերին, կուսակցությունը հաղթել էր սոցիալիստներին: Մասը գիտակցում է, որ Կատալոնիայի անկախության հասնելու համար իրեն անհրաժեշտ է ընտրողների հստակ մանդատը: Եթե նա այդպիսին չստանա ընտրություններում, ապա Մասը ստիպված կլինի հենվել փոքր կուսակցությունների աջակցության վրա, որոնք նույնպես հանդես են գալիս տարածաշրջանի անկախության օգտին:

Իսպանիայի սահմանադրության համաձայն` տարածաշրջանի կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացումը հակաօրինական քայլ է: Ըստ այդմ` երկրում իշխող Ժողովրդական կուսակցությունը արգելափակում է սահմանադրական բարեփոխումների ցանկացած փորձ:

Տարածաշրջանի այլ խոշոր քաղաքական ուժեր՝ Կատալոնիայի ժողովրդական կուսակցությունը և Սոցիալիստական կուսակցությունը, դեմ են անկախության գաղափարին:

Ավելի վաղ ԵՄ արդարադատության, հիմնարար իրավունքների և քաղաքացիության հարցերով հանձնակատար Վիվիեն Ռեդինգը, ի պատասխան Իսպանիայի ԵՄ հարցերով պետքարտուղար Մենդե դե Վիգոյի նամակի, հաստատել էր, որ Եվրահանձնաժողովի «պաշտոնական դիրքորոշումը» այնպիսին է, որ անկախության ձեռքբերման դեպքում Կատալոնիան կմնա ԵՄ սահմաններից դուրս:

Նշենք, որ անկախ տարաշածրջանը անջատվելու հետևանքով կդառնա երրորդ երկիրը, որի վրա ԵՄ պաշտոնական համաձայնագրերը չեն տարածվի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին կատալոնական Սան Պեդրո դե Տորելիո քաղաքի օրենսդիրները հայտարարել էին իրենց տարածքի՝ Իսպանիայի կենտրոնական կառավարությունից անկախանալու մասին: Մեկ ամիս անց Իսպանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել որոշմանը, որը թույլ կտար Կատալոնիայի իշխանություններին այդ տարաշածրջանի ինքորոշման մասին հանրաքվե անցկացնել:

Սեպտեմբերի 11-ին Բարսելոնում տեղի ունեցավ Իսպանիայից Կատալոնիայի անջատման կողմնակիցների երթը: Ակցիային մասնակցեց 1.5 մլն մարդ: Շատերն այդ զանգվածային ակցիան դիտարկեցին որպես հարկային փաթեթի վերանայման նպատակով երկրի կառավարության դեմ ուղղված փորձ: Կատալոնացի ազգայնականների կարծիքով` ինքնավար շրջանը Իսպանիայի բյուջե է ներդնում ավելին, քան ստանում է:

Կատալոնիայի խորհրդարանը հանրաքվե է նշանակել նոյեմբերի 25-ին: Արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառ է դարձել տեղական բյուջեում հարկային հատկացումների մակարդակի ինքնուրույն որոշման հարցում կենտրոնական կառավարության մերժումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում