Լոնդոնի «Չելսի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է թիմի ֆուտբոլիստներ Էշլի Քոուլին ու Ֆրենկ Լեմպարդին:
Խոսելով նրանց մասին՝ Բենիտեսն ասել է. «Կարծում եմ՝ մրցաշրջանի ավարտին Էշլի Քոուլն ու Ֆրենկ Լեմպարդը կհեռանան «Չելսի»-ից: Ես ընդամենը յոթ ամսով եմ այստեղ ու չեմ ուզում լուրջ որոշումներ կայացնել ակումբի ապագայի վերաբերյալ: Եթե մի քանի տարով լինեի գլխավոր մարզիչ, առանցքային որոշումներ կկայացնեի»:









































