Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Տեր-Պետրոսյանի վրեժը

Հայաստանի անկախության 21 տարիներից հետո թվում է, որ նախագահական ընտրությունները կամ որևէ այլ լուրջ ու կարևոր պետական և քաղաքական միջոցառում պետք է անցկացվեին բավական հասուն մակարդակում, տարեցտարի պետք է նկատվեր պետության, հասարակության, քաղաքական դաշտի հասունացման ընթացքը: Սակայն 21-րդ տարում, այսինքն` պետության չափահասության տարում, մենք ականատես ենք լինում ոչ թե հասունացման կամ էվոլյուցիայի, այլ դեգրադացման պերճախոս վկայության: Պերճախոս, որովհետև այսօր, այս կետում խաչվում են Հայաստանի անկախության մեկնարկը և 21-ամյա շեմը` ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի:

Հայաստանն անկախության առաջին տարիներին ունեցավ բավական ինտելեկտուալ մակարդակ, անգամ գիտական աստիճաններ և կոչումներ ունեցող էլիտայի ներկայացուցիչներ, գիտնական նախագահ, որը, սակայն, այսօր Հայաստանի և իր քաղաքական կարիերայի հետագա ընթացքի հույսը կապում է մականունավոր մի օլիգարխի հետ, որի առումով ինտելեկտի, առավել ևս որևէ գիտական կամ մտավոր աստիճանի կամ կոչման մասին խոսելը, մեղմ ասած, չափազանցություն կլինի: Գագիկ Ծառուկյանը ընդամենը սովորական մի մարդ է, որը հանգամանքների և բախտի բերումով հայտնվել է ճիշտ պահին, ճիշտ երկրում, ճիշտ մարդկանց կողքին և դարձել միլիարդատեր:

Եվ այսօր գիտական կոչումով և մտավորական աշխատանքի մեծ հեղինակությամբ առաջին նախագահը ստիպված է ոչ միայն ինքը հույսեր կապել, այլ նաև հասարակությանը համոզել հույսեր կապել սովորական Գագիկ Ծաոուկյանի` բազկամարտի աշխարհի չեմպիոնի հետ:

Որևիցե մի այլ օրինակ, որևիցե մի այլ դրվագ երևի թե անկարող կլիներ այսքան ճոխ և խոսուն կերպով արտահայտել անկախ Հայաստանի պատմական դեգրադացիան, ինչքան որ այս «քաղաքագիտական» համագործակցությունը: Ոչինչ այսքան դիպուկ չէր բնորոշի ժամանակակից Հայաստանի վիճակը, չէր բնորոշի այն կետը, ուր հասել է Հայաստանը, և այն փակուղին, որ սպասում է երկրին ու հասարակությանը այս կետից հետո, եթե շարունակվի «տրամաբանական» այս ընթացքը` հասնելով իր «պատվավոր» հանգրվանին:

Ապագա պատմիչներին, սերունդներին երևի թե հարկ չի լինի հանգամանալից ուսումնասիրել անկախ Հայաստանի առաջին երկու տասնամյակի զարգացումները` եզրահանգման գալու համար, թե ինչպիսի ընթացքով, ինչ տրամաբանությամբ և բովանդակությամբ է զարգացել երկիրը, ինչ արժեքներով և մշակութային ուղենիշներով: Բավական կլինի ընդամենը ծանոթանալ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի կենսագրություններին ու տեղեկանալ նրանց քաղաքական համագործակցության մասին: Ապագա սերունդներին դա լիուլի բավարար կլինի` ափի մեջ տեսնելու համար անկախ Հայաստանի առաջին երկու տասնամյակի պատմությունը իր ողջ էությամբ ու խորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում