Անգլիացի մրցավար Մարկ Կլետենբուրգը վերջապես վերադառնում է իր աշխատանքին երկար տևած դադարից հետո:
Հիշեցնենք, որ մրցավարն սկանդալային ռասիստական հետաքննության գլխավոր կասկածյալն էր:
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել, ըստ որի՝ Կլետենբուրգն արդարացվել է: Այսօր նա նշանակվել է «Տոտենհեմ» – «Վեսթ Հեմ» խաղի մրցավար, ավելի ճիշտ՝ փոխարինող մրցավար:








































