Արևելյան Բեռլինում հայտնաբերվել է 20-րդ դարում կառուցված կաբարեի շենք։ Այս մասին հաղորդում է Die Welt-ը:
Շենքը նախատեսվում է վերանորոգել և վերածել ժամանակակից արվեստի կենտրոնի:
Եռահարկ շինությունը կառուցվել է 1905 թ.՝ ճարտարապետ Օսկար Գարբեի կողմից, իսկ այնտեղ տեղակայված կաբարեն շատ հայտնի է եղել Վեյմարի հանրապետության օրոք։
1930-ական թթ. կաբարեն անհայտ պատճառներով փակվել է: Հավանաբար այս հարցում իրենց դերն են ունեցել նաև իշխանության գլուխ եկած ազգայնականները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շինությունը կիրառվել է որպես թափոնների և աղբի պահեստ, ինչը լրջորեն վնասել է նրա արտաքին և ներքին տեսքը: Պատերազմից հետո կաբարեն այդպես էլ չի վերանորոգվել:
2008 թ. հայտնի է դարձել աղբակույտի տակ շինության գոյության մասին: Մի քանի տարի անց շուրջ 20 տոննա աղբ մաքրելուց հետո շինարարները հայտնաբերել են կաբարեն:
Ակնկալվում է, որ կաբարեի վերականգնումը կավարտվի մինչև տարեվերջ:










































