Wednesday, 24 06 2026
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար

Արմեն Գևորգյանը ծանոթացել է Դիլիջանի զարգացման ծրագրերի ընթացքին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Դիլիջանում ծանոթացել է քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նախ այցելել է ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի շինհրապարակ: Պատասխանատուների տեղեկացմամբ’ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան, շենքը նախատեսվում է շահագործման հանձնել նախանշված ժամկետներում’ 2013թ. տարեսկզբին: Փոխվարչապետին ներկայացվել է նաև կենտրոնի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքների ընթացքը:

Արմեն Գևորգյանը եղել է նաև Դիլիջանի համայնքային քոլեջում և Դիլիջանի թիվ 2 դպրոցում: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացված 23 մլն դրամով արդեն ավարտվել է քոլեջի տանիքի վերանորոգումը, իսկ չորրորդ ծրագրով 25 մլն դրամ է հատկացված թիվ 2 դպրոցի տանիքի նորոգման համար:

Փոխվարչապետն «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելել է Դիլիջանում կառուցվող ախտորոշիչ բժշկական կենտրոնի շինհրապարակ: Մասնավոր ներդրումներով կառուցվող կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են երեք ամիս առաջ և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Պատասխանատուների ներկայացմամբ’ ժամանակակից պահանջներին համապատասխանող և արդիական սարքավորումներով հագեցած ցերեկային ստացիոնարով բուժհաստատությունը կունենա ռադիոլոգիական կենտրոն’ համակարգչային տոմոգրաֆ, սրտի, աչքի հիվանդությունների ախտորոշման, լաբորատոր տարբեր հետազոտություններ իրականացնելու հնարավորություն: Այն լինելու է տարածաշրջանում նման ծառայություններ մատուցող միակ կենտրոնը:

Քաղաքում շրջայցից հետո փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Դիլիջանի քաղաքապետարանում’ մարզային և տեղական իշխանությունների ղեկավարների, ծրագրերի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են ծրագրերի ընթացքի, քաղաքում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն ընդգծելով ծրագրերի դերը քաղաքի և տարածաշրջանի զարգացման հարցում, կարևորել է դրանք իրականացնելու գործում շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցված աշխատանքը:

Փոխվարչապետն այցելել է նաև Ծաղկաձոր, որտեղ ծանոթացել է «Մարիոթ» ապրանքանիշի չափորոշիչներին համապատասխան վերակառուցված հյուրանոցային համալիրի հնարավորություններին և պայմաններին: «ՀայՌուսգազարդ» ընկերությանը պատկանող «Ադիգազ» հանգստյան տունը կառավարման է հանձնվել «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերության միջազգային հյուրանոցային ցանցին և վերակառուցվել: Փոխվարչապետը բարձր է գնահատել կատարված աշխատանքները’թե որակի, թե ծավալի առումով: Նա ընդգծել է ենթակառուցվածքների բարելավման կարևորությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից և ողջունելի համարեց մարզերում միջազգային ապրանքանիշերի ցանցի ներդրումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում