Անգլիական «Լիվերպուլ»-ի ու Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվել: Այս մասին տեղեկացնում է Football Espana-ն:
Այս պահին մայրաքաղաքային թիմն ակումբի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին փոխարինող է փնտրում, որը, շատ հավանական է, ձմռանը կամ ամռանը հեռանա «Աթլետիկո»-ից:
Մադրիդի «Աթլետիկո»-ն դեռևս 2011 թվականի ամռանն էր հետաքրքրվում Սուարեսի ծառայություններով, երբ նա հանդես էր գալիս «Այաքս»-ի կազմում, սակայն ուրուգվայցին ընտրեց «Լիվերպուլ»-ը: Տրանսֆերը կարող է արժենալ քսան միլիոն եվրո:





































