«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը «Ռեալ» կտեղափոխվի, եթե «արքայական ակումբ»-ը համաձայնի 62 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Բեյլը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալ»-ում հանդես գալն իր վաղեմի երազանքն է:
«Արդյոք կա՞ մի երիտասարդ ֆուտբոլիստ, ով կհրաժարվի հանդես գալ «Բարսելոնա»-ի կամ «Ռեալ»-ի կազմում: Չեմ կարծում: Եթե քո ակումբն ընդունում է նման թիմերի առաջարկը, ապա դու պետք է լրջորեն ուսումնասիրես այն»,- բրիտանական լրատվամիջոցները մեջբերում են Բեյլի խոսքերը:




































