Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Օսկարը պատմել է Անգլիայի առաջնությունում ծավալված ուժեղ պայքարի մասին:
«Մանչեսթեր Սիթի»-ն ունի շատ լավ խաղացողներ, ովքեր անցած տարի չեմպիոն են դարձել ու օրեցօր ավելի ուժեղ են դառնում: «Յունայթեդ»-ն արդեն եղել է բարձունքին, ու նրանք նորից ու նորից են փորձելու անել դա: Ընդհանրապես, սրանք երկու հիանալի թիմեր են:
Բայցևայնպես, վստահ եմ, որ «Չելսի»-ն կարող է դառնալ հաղթող: Հիմա մեզ մոտ հիանալի շրջսն է, թիմը զգալիորեն բարելավել է խաղը, ավելի ու ավելի շատ ենք հարմարվում իրար հետ խաղալուն, ու արդյունքները կլավանան»,- Օսկարի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:





































