Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում գրանցված աշխատանք փնտրող 600 սիրիահայերից առայժմ միայն 100-ն են Հայաստանում աշխատանք գտել: Մնացածը շարունակում են փնտրել: Ընդ որում՝ նրանց պահանջներն այնքան էլ բարձր չեն, և բոլորովին աստղաբաշխական հոնորարներ չեն ուզում:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց 38-ամյա Հրաչ Գասպարյանը, ինքը 1 ամիս է այստեղ է, դեռ աշխատանք չի գտել, թեև համաձայն է ամսական թեկուզ 100 հզ. դրամ աշխատավարձ ստանալ:
Մասնագիտությամբ տնտեսագետ Հրաչը Սիրիայում աշխատել է ոսկերչության ոլորտում: Նա նշեց, որ բոլոր ընկերություններում տվյալները վերցնում և ասում են «հետո կզանգենք», բայց չեն զանգում: Հրաչը նաև հայտնեց, որ դեռ չի եղել, որ աշխատավարձի ցածր լինելու պատճառով հրաժարվի առաջարկվող աշխատանքից:







































