Ինչպես տեղեկացնում է 4-4-2.com կայքը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է երեք գոլահարների ծառայություններով, որոնց տրանսֆերը ձեռք բերելով՝ Ալեքս Ֆերգյուսոնն ուզում է ամրապնդել հարձակման գծի խաղը:
Այդ երեք ֆուտբոլիստներն են «Բլեքպուլ»-ի հարձակվող Թոմ Ինսեն, «Քրիսթալ Փելես»-ի հարձակվող Վիլֆրիդ Զահան ու «Պորտու»-ի հարձակվող Ջեյմս Ռոդրիգեսը:
Այս երեք ֆուտբոլիստները համարվում են Ալեքս Ֆերգյուսոնի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակներ:






































