Tuesday, 23 06 2026
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»

Օսկանյանին չեմ ընդունում, բայց նրա հետ ՀԱԿ գործակցությունը ողջունում եմ. Ալլա Հովհաննիսյան

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանից ազատվելու համար ՀԱԿ համագործակցությունը ԲՀԿ-ի հետ ընդունելի է: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիների ընթացքում չբացահայտեց «Մարտի 1»-ը, և պարզվեց` ավելի վատն է, քան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց 2008թ. «Մարտի 1»-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այն, ինչ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին էր ներկայացվում, ողբերգական իրադարձության բացահայտումը ի չիք դարձրեց: «Մենք իր հետ ինչ-որ հույս էինք կապում, կարծում էինք` ինքն այդքան ահավոր գործիչ չէ, ինչպես Քոչարյանը: Մտածում էինք, որ այն ամենը, ինչ «Մարտի 1»-ին կատարվեց, Քոչարյանի հրահանգով էր, Սերժ Սարգսյանի ցանկությամբ չէր: Սակայն նա մեզ հակառակն ապացուցեց, այդ պատճառով ես իրեն դեմ գնալու յուրաքանչյուր քայլ ողջունում եմ: Եթե ինքը մնա իշխանության, մեր հարցն էլի ծեծված կմնա: Կոնկրետ այս պահին ինձ միայն դա է հետաքրքրում: Միայն դրա համար ես ցանկացած համագործակցության համաձայն եմ: Իրենից ազատվելու համար ես ամեն ինչի համաձայն եմ:

Ես չեմ գտնում, որ ԲՀԿ-ի ետևում Քոչարյանն է կանգնած, որովհետև չեմ կարծում, թե ԲՀԿ-ն պետք է այնքան հիմար լինի, որ Քոչարյանի (որին կարծում եմ` ոչ ոք չի ցանկանում տեսնել) կողքին կանգնի»,- մեկնաբանեց իր տեսակետը Ալլա Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ այս տարիների ընթացքում գործող նախագահը ինչ-որ կերպ պետք է ապացուցեր, որ ինքն այդքան էլ կողմ չի եղել մարտիմեկյան սպանություններին` հանուն իր աթոռի: Իսկ այսօր Ալլա Հովհաննիսյանն այն համոզմանն է, որ «Մարտի 1»-ի ամենամեծ շահառուն եղել է Սերժ Սարգսյանը:

«Օսկանյանը ևս Մարտի 1-ին հակասահմանադրական քայլ կատարեց՝ գնաց ԱԺ, հայտարարություն տարածեց: Ես Օսկանյանին չեմ ընդունում, բայց այս դեպքում նրանց համագործակցությունը Սերժ Սարգսյանի դեմ ողջունում եմ»,- նկատեց նա:

Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին՝ նա ասաց, որ չգիտի, թե ով կառաջադրվի` Ծառուկյանը, Օսկանյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, թե մեկ ուրիշը, բայց, ամենայն հավանականությամբ, ինքը կսատարի Լևոն Տեր-Պետրոսյանին: «Որ Քոչարյանը կգա` չեմ հավատում: Համոզված եմ, որ նա չի առաջադրվի»,- եզրափակեց Ալլա Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում