News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանում հետաձգվել է «Քաղբանտարկյալի ու քաղաքական վտարանդիի կարգավիճակի հատկացման մասին» օրինագծի քվեարկությունը: Այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ քվեարկությունը հետաձգվել է խորհրդարանի մարդու իրավունքների ու քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիայի խնդրանքով: Վերջինս այսօր հայտարարել է, որ այն ցուցակը, որոնց պետք է վերաբերեր այդ օրինագիծը, կարիք ունի առավել մանրամասն դիտարկման:
Բեսելիան հավելել է, որ վերջնական ցուցակը կներկայացվի հանձնաժողովի դեկտեմբերի 5-ին կայանալիք լիագումար նիստում: Նախատեսվում է 185 անձանց շնորհել քաղբանտարկյալի, իսկ 22 անձանց՝ քաղաքական վտարանդիի կարգավիճակ: Վերջիններիս թվում շոշափվում է սահմանային ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեի և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի անունները:








































