Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.35-ով և արժի 406.82 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 407-408.5 դրամով, գնում՝ 404-405.5 դրամով:










































