Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ Քվինսֆերի շրջանում, Ֆորտ գետի վրա կառուցվող կամրջի շինարարության ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 10 հազար տարի առաջ կառուցված կացարան,- հաղորդում է Vesti-ն:
Կացարանը նման է 0.5 մ խորություն և ավելի քան 7 մ երկարություն ունեցող շրջանաձև փոսի: Փոսում տեղակայված գերանները նախատեսված են եղել տանիքի և պատերի ամրացման համար: Բացի այդ, հնէաբանները հայտնաբերել են նաև նետերի ծայրեր և խեցիներ:
Headland Archaeology ընկերության աշխատակից, պեղումները համակարգող Էդ Բեյլիի խոսքերով՝ այս հազվագյուտ բացահայտումը թույլ կտա մեզ ավելի լավ իմանալ, թե ինչպես է ապրել նախապատմական մարդը Մեծ Բրիտանիայի հյուսիսում:
Կացարանը բնակեցված է եղել առնվազն մ.թ.ա. 8240 թ.: Կացարանում հայտնաբերվել է նաև հնագույն օջախի հետքեր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն նախատեսված է եղել ցուրտ ձմեռային ամիսներին պատսպարվելու համար:









































