ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Յարմութ քաղաքի բնակչուհի Լորի Կայզերն առանց կորիզի կալիֆոռնյան խաղողի տոպրակում հայտնաբերել է աշխարհի ամենավտանգավոր սարդերից մեկին՝ սև այրուն:
Կինը թունավոր սարդին նկատել է այն ժամանակ, երբ ցանկացել է լվանալ խաղողը, որը գնվելուց հետո տոպրակով դրված է եղել սառնարանում: Սարդի մեջքի վրա նկատելով կարմիր կետ՝ կինը հասկացել է, որ այն թունավոր է: Զգուշորեն փաթեթավորելով խաղողը սարդի հետ՝ Կայզերը գնված ապրանքը վերադարձրել է խանութ:
Խանութի կառավարիչը հայտարարել է, որ իրենք վերադարձրել են տիկնոջ գումարը և խոստացել է պարզել, թե ինչ հանգամանքներում է սարդը հայտնվել մրգերի արկղում:
Սև այրին ոչ միայն ամենավտանգավոր սարդն է, այլ նաև ամենաթունավոր կենդանիներից մեկն է, որի թույնը մարդուն սպանում է մի քանի ժամում և 15 անգամ ավելի ուժեղ է բոժոժավոր օձի թույնից։










































