Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` պարզելու համար, թե երկրպագուներն ում կցանկանային տեսնել Մադրիդի «Ատլետիկո»-ում Ռադամել Ֆալկաոյի փոխարեն:
Վերջերս Իսպանիայում հաճախ է քննարկվում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կոլումբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի` այլ ակումբ տեղափոխության հարցը:
Պարզվել է, որ երկրպագուները նախապատվությունը տալիս են «Նապոլի»-ի իտալացի հարձակվող Էդիսոն Կավանիին և «Լիվերպուլ»-ի ռմբարկու Լուիս Սուարեսին: Էդիսոնի օգտին քվեարկել է հարցվողների 32%-ը, իսկ Սուարեսի` 26%-ը:
Պարբերականի ընթերցողներին առաջարկվել է ընտրություն կատարել նաև Սոլդադոյի, Ձեկոյի, Հունտելարի և Նեգրեդոյի միջև:








































