Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական արտադրության առաջին ինքնաթիռը, որի ստեղծումը պլանավորվել է բազում տարիներ, անվանվելու է Türkkuşu (Թուրքական թռչուն):
Ինքնաթիռի անվանումն ընտրվել է Թուրքիայի ավիացիոն ասոցիացիայի կայքում անցկացված մրցույթի արդյունքում: Վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր ցանկացող առաջարկել է ինքնաթիռի անվանման իր տարբերակը, և կայքի այցելուները քվեարկության միջոցով իրենց նախապատվությունը տվել են Türkkuşu-ին:
Ակնկալվում է, որ ինքնաթիռի ստեղծումը կավարտվի մինչև 2014 թվականը: Պլանավորված է նույն՝ 2014, թվականին ինքնաթիռը հանձնել շահագործման:








































