34-ամյա հարձակվող Դիդիե Դրոգբան դիմել է ՖԻՖԱ-ին` փակ տրանսֆերային պատուհանի պայմաններում եվրոպական ակումբներից մեկում վարձավճարով հանդես գալու թույլտվության խնդրանքով:
Դրոգբան, ով հանդես է գալիս «Շանհայ Շենհուա»-ի կազմում, ցանկանում է պահպանել և բարելավել խաղային որակները` մինչև Աֆրիկայի Գավաթի խաղարկության մեկնարկը, քանի որ Չինաստանի առաջնության հերթական մրցաշրջանն արդեն ավարտվել է:
Նշվում է, որ Դրոգբայի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն: ՖԻՖԱ-ի ղեկավարությունը կազմակերպության պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ ստացել է Դրոգբայի խնդրանքը և առաջիկա օրերին կուսումնասիրի այն:







































