Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց հարկային նոր փաթեթի հիմնական դրույթները: Ինչպես հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս հարցը բավական բուռն և երկար քննարկման առարկա է եղել.
«Կան բազմաթիվ դրույթներ, որոնց բիզնեսը սպասում է, իսկ որոշ դրույթների ավելի երկար էր սպասում: ՓՄՁ համար ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ: Մասնավորապես, ներդնում ենք շրջանառության հարկ»:
Տ. Սարգսյանը նշեց, որ փոքր բիզնեսին ազատում են ԱԱՀ-ից և շահութահարկից, 13 հաշվետվություն դուրս է գալիս: Նրա խոսքով՝ տեղի են ունեցել նաև քննարկումներ ԱԺ տնտեսական հանձնաժողովների նախագահների հետ, և նրանց դիտողությունները նույնպես հաշվի են առնվել:











































