Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան այսօր Բրյուսելից մեկնել է Աֆղանստան: Այստեղ նա հանդիպելու է Աֆղանստանում գտնվող վրացական զինվորական կոնտինգենտին: Այս մասին Բրյուսելում վրացի լրագրողներին հայտարարել է հենց Ալասանիան:
Ալասանիան Բրյուսելում մասնակցել է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի հերթական նիստին: Ալասանիայի այսօրվա այցը կլինի Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նրա առաջին աֆղանական այցը:
Ներկայիս դրությամբ Աֆղանստանում ISAF-ի խաղաղապահ առաքելության մեջ ներգրավված է 1571 վրացի զինծառայող, որով և Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում առաջատար՝ առաջ անցնելով Ավստրալիայից, որը Աֆղանստանում ունի 1550 զինծառայող: Վրաստանը Աֆղանստանում ISAF-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2009 թվականից: