ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքը Գոհաբանության տոնի նախօրեին շարունակել է կամավորական աշխատանքի ավանդույթը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:
Չորեքշաբթի երեկոյան, այն բանից հետո, երբ նախագահը Սպիտակ տանը խորհրդանշական կերպով ներում է շնորհել երկու հնդկահավերի, պետության ղեկավարի ընտանիքը ուղևորվել է Capital Area Food Bank վաշինգտոնյան բարեգործական կազմակերպության գրասենյակ:
«ԱՄՆ-ի առաջին ընտանիքը շարունակել է Գոհաբանության օրվա ավանդույթը և մասնակցել Capital Area Food Bank բարեգործական հիմնադրամի նախագծին: Նախագահը, նրա կինը, դուստրերն ու մի քանի ընկերներ, ինչպես նաև Օրեգոնի բասկետբոլի թիմի անդամները փաթեթավորել են սննդամթերքն ու բաժանել կարիքավոր երեխաներինն ու տարեցներին»,- ասված է մամլո ծառայության հաղորդագրությունում:
Անցած տարի Օբաման ընտանիքի հետ նույնպես կամավորական աշխատանք էր կատարել՝ մեկ ժամ անցկացնլով Martha’s Table բարեգործական կազմակերպությունում:










































