ԵՄ-ն 670 մլն եվրո է հատկացրել 2012 թ. մարտին Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին: Այս որոշումն այսօր հավանության է արժանացել Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից՝ Ստրասբուրգում կայացած նիստի ժամանակ:
5,9 և 5,8 մագնիտուդ երկրաշարժերի պատճառով, որոնք տեղի էին ունեցել Իտալիայում 2012 թ. մայիսի 20-ին և 29-ին, տուժել էին շատ քաղաքներ և գյուղեր, 27 մարդ զոհվել էր, իսկ 350-ը վնասվածքներ էին ստացել: Տարհանվել էր 45 հազար մարդ:
Իտալիայի իշխանությունները բնության արհավիրքի պատճառած վնասները 13 միլիարդ եվրո են գնահատել: Այս գումարը կազմում է Իտալիայի համախառն ազգային եկամտի 0,86 տոկոսը և չորս անգամ գերազանցում է աջակցության հիմնադրամի ծավալին: Ֆինանսավորման մասին որոշումը հետաձգվել էր, սակայն 2013 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԵՄ անդամ երկրները համաձայնել են Իտալիային օգնության գումարն ավելացնել բյուջեում:










































