Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է լրագրողների հարցերին.
«Չեմ կարծում, որ ՉԼ-ն խմբային փուլի ավարտից անմիջապես հետո մրցաշարը լքելը նորմալ է: Եթե «Ռեալ»-ը դուրս մնա քառորդ եզրափակչից կամ կիսաեզրափակչից, ապա կասեմ, որ սա ֆուտբոլ է, և այստեղ ամեն ինչ հնարավոր է: Բայց չեմ կարող ընկալել, երբ ակումբները չեն հաղթահարում խմբային փուլի արգելքը:
Անցած տարի «Սիթի»-ն դուրս չեկավ խմբից: Այդպես է լինելու նաև այս տարի: Նրանք կարող են հաղթել առաջիկա 2 խաղերում, բայց 8 միավորը բավական չի լինի»,- հայտարարեց Մոուրինյոն:






































