Աշխարհում խոշորագույն eBay.com ինտերնետ-աճուրդում հայտնվել է խանութ, որը վաճառում է Apple ընկերության համակարգիչներ, պլանշետներ, սմարթֆոններ, փլեյերներ:
Ինչպես գրում է 9to5mac-ը, թեև խանութի Refurbished Outlet անվանման մեջ չի հիշատակվում Apple անվանումը, իսկ խանութի տերերի մասին տեղեկությունը թաքցվում է, մի շարք նշաններ անուղղակի կերպով մատնացույց են անում այն, որ ընկերությունը մասնակից է դրա բացմանը:
Սարքերն առաջարկվում են նաև ծրագրային ապահովման արդի տարբերակներով, իսկ էլեկտրոնիկայի որակը, ըստ կայքի տեղեկությունների, ղեկավարվում է Apple-ի մասնագետների կողմից:
eBay-ում Apple-ի տեխնիկայի ապրանքների գները չեն տարբերվում ընկերության պաշտոնական խանութներում վաճառվող իրերի գներից, օրինակ՝ 13,3 դյույմանոց MacBook Air նոութբուքը eBay-ում արժե 919 դոլար, ինչ Apple-ի խանութներում:
Apple-ը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը: