Ստորև ներկայացնում ենք կյանքից վաղաժամ հեռացած ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանի և հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունի եղբոր՝ երգահան Մայքլ Սթոունի մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակը:
Այն նկարահանվել է «Այլևս երբեք» (Never Again) խորագրով նախագծի շրջանակում:
Հիշեցնենք, որ երգչուհին 2007թ. հիմնել է Artists for peace բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել էին աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` «Այլևս երբեք» ասելու համար:
Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվեստագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել Հայոց ցեղասպանության և մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ` աշխարհին հույսի և խաղաղության կոչ հղել:








































