Այսօր, ժամը 16-ին, Դաշնակցությունը հանդիպելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ` քննարկելու համար 7 կետից բաղկացած իրենց պլատֆորմը: Հանդիպումը կկայանա ԱԴ կուսակցության գրասենյակում:
ՀՅԴ-ից այդ քաղաքական կոնսուլտացիային կմասնակցեն Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, իսկ ԱԴ-ից՝ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն այդ քննարկումների շրջանակներում հանդիպման հրավեր է ուղարկել նաև «Ժառանգություն» կուսակցությանը, որը հիշեցնենք` խորհրդարանական ընտրություններին ԱԴ-ի հետ միասնական ցուցակով մասնակցեց, բայց վերջերս բաժանվեց:
Ա. Ռուստամյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ «Ժառանգություն»-ից դեռ հանդիպմանը մասնակցելու պատասխան չեն ստացել:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր պլատֆորմը նախօրեին քննարկել է նաև ՀԱԿ-ի հետ:









































