ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի դատարանը Նյու Յորքի բնակիչ Էնդրյու Աուերնհայմերին մեղավոր է ճանաչել iPad-ների 120 հազար տերերի անձնական տվյալները գողանալու համար, հայտնում է Reuters գործակալությունը:
Տվյալ գործով որպես մեղադրյալ է անցում ևս մեկ մարդ՝ Դենիել Սփիթլերը, որն իրեն մեղավոր է ճանաչել դեռ 2011թ. հունիսին:
Հետաքննության տվյալով՝ համախոհները մասնավորապես գողացել են շատ հայտնի մարդկանց անձնական տվյալները, ներառյալ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգինը, և դրանք փոխանցել են Gawker պորտալին, որը հրապարակել է ինտերնետ-խաբեբաների բոլոր «զոհերին»:
Աուերնհայմերին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում երկու հատկանիշներով՝ դավադրություն, որը նպատակ է ունեցել անօրինական կերպով թափանցել սերվեր, և անձնական տվյալների հափշտակություն:
Ամեն կետի համար չարագործը ստիպված կլինի վճարել մինչև 250 հազար դոլար տուգանք:
Աուերնհայմերի փաստաբանի խոսքով՝ տվյալ պահին նա գրավի դիմաց ազատ է արձակվել:







































