Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պետք է ավելացնել դիվանագիտական ջանքերը: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը կազմակերպության ամառային նստաշրջանում իր ելույթի ժամանակ:
Բրասյորի խոսքով՝ ԵԽԽՎ-ն պատրաստ է պաշտպանել այդ գործընթացը ԵԱՀԱԿ Մինսկի խմբի շրջանակում:
«Միաժամանակ մենք պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների հետ վեհաժողովում՝ հանուն վստահության ամրապնդման և երկխոսության, որոնք կարևոր են առաջընթացի համար »