Ռ. Տոլկինի ժառանգներն ու նրա գրքերը հրատարակող HarperCollin-ը $80 մլնի դատական հայց են ներկայացրել Լոս Անջելեսի դատարան` Warner Bros. ընկերությանը, նրա New Line մասնաճյուղին, «Հոբբիթ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի ստեղծման իրավատեր Saul Zaentz Co.-ին մեղադրելով այն բանում, որ նրանք խախտել են համաշխարհային ճանաչում ունեցող գրքերի հեղինակային իրավունքները և չեն կատարել պայմանագրի պայմանները, գրում է The Hollywood Reporter-ը:
Հայցվորների հիմնական պահանջն այն է, որ տարիներ առաջ ստորագրված պայմանագրի համաձայն՝ կինոստուդիային իրավունք է տրվել ստեղծել միայն «նյութական արտադրանք» Ռ. Տոլկինի գրքերի հիման վրա, ոչ թե օնլայն խաղեր կամ այլ թվային մշակումներ, որոնք ժառանգորդները ծայրահեղ վիրավորական են համարում:








































