«Նյու Յորք Ռեդ Բուլս» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվող Թիերի Անրին կարող է Լոնդոնի «Արսենալ» վերադառնալ: Այս մասին տեղեկացնում է goal.com-ը:
Ակնկալվում է, որ ֆրանսիացին լոնդոնյան թիմ է տեղափոխվելու դեկտեմբերին: Հնարավոր է՝ Անրին «Սրսենալ»-ում խաղա վարձակալական հիմունքներով:
Հիշեցնենք, որ Անրին անցած մրցաշրջանում վարձակալական հիմունքներով խաղացել է «Արսենալ»-ի կազմում:





































