Corriere della Sera-ն տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փորձելու ձեռք բերել Հռոմի «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսիի տրանսֆերային իրավունքները:
Հռոմյան թիմի ղեկավարությունը պարզ հասկանալ է տվել, որ չի պատրաստվում հրաժարվել իր կիսապաշտպանի ծառայություններից:
Բացի այդ՝ Դե Ռոսիի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմեն»-ը, որի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ֆուտբոլիստի մեծ երկրպագու է:





































