Գերմանական «Շալկե»-ի հոլանդացի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը կարիերան շարունակելու է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Այս մասին տեղեկացնում է Voetbal International-ը:
«Արսենալ»-ը, «Չելսի»-ն ու «Լիվերպուլ»-ը պատրաստ են ձեռք բերել Հունտելարի տրանսֆերային իրավունքներն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նշենք, որ Հունտելարի՝ «Շալկե»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է գալիք ամռանը:








































