Tuesday, 30 06 2026
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ սպանված զինծառայողի ծնողից

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սպանված զինվոր Տիգրան Օհանջանյանի ծնող`Սուրեն Օհանջանյանից:

2007թ. Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված 28418 զին զորամասում գազանաբար սպանել են որդուս` կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանին: Մինչ օրս ունենք գերեզման, չունենք մահվան պատճառ: Որդուս` մահը զորամասում պետք է մտահոգեր պետական այրերին և մահվան հանգամանքների բացահայտումը պետք է հանդիսանար պետական գործընթացի բաղկացուցիչ մասը: Սակայն տեղի ունեցավ հակառակը`մինչ մենք մեր ողբերգության հետ էինք, նախաքննական մարմինը` հանձինս գործով քննիչ, դատախազ Գնել Մանուկյանի, զբաղված էր ապացույցները կեղծելով և ոչնչացնելով: Դրա արդյունքում արդեն վեց տարի է տարբեր դռներ ենք թակում` պարզելու ընդամենը մեկ հարց. ով և ինչու սպանեց իմ տղային, ինչու են զինվորների հետ հաշվեհարդար սկսել, որը ամենօրյա ողբերգություն է դարձել բանակում:

Հայրենասիրությունը ինձ և իմ ընտանիքին Ռուսաստանից հասցրեց Հայաստան, տղայիս` հայոց բանակ: Սակայն ես հայրենասիրություն չեմ տեսնում տղայիս գործը քննող քննիչի և դատախազների մոտ, ըստ որոնց պետական մտածողություն է դարձել բանակում տեղի ունեցող սպանությունները կոծկելը, վկաներին ահաբեկելը, իրենց չենթարկվող փորձագետներին հրավիրել քննչական վարչություն և նրանց միջոցով կեղծել փորձաքննության եզրակացությունները, խոսքս վերաբերում է քննիչ` Լևոն Պետրոսյանին: Բարոյալքված վիճակ է, իսկ այդ վիճակից մեզ դուրս հանող պաշտոնյա չկա, մեր ցավը անձնականացվել է և դարձել բացառապես մեր ողբերգությունը:

Հավատում էինք համակարգում տեղի ունեցած փոփոխություներին, հավատում էինք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում էլեկտրահարման վերաբերյալ առաջադրված մեղադրանքները ձախողվելուց հետո ինչ-որ բան կփոխվի նախաքննական մարմնի տրամադրվածության մեջ և քննչական վարչություն կհրավիրվի տղայիս գործով նախկին քննիչ Գ.Մանուկյանը` պատասխանելու, թե ինչու որդուս մահվան գիշերը չկատարվեցին անհրաժեշտ քննչական գործողություններ և մահվան հաջորդ օրվան թողնվեցին հրատապ հարցաքննությունները, թե ինչու են տղայիս կոմուֆլյաժ վերնազգեստը ընթերականներով պատառոտված վիճակում առգրավել և 56 օր քննությունից թաքցնելուց հետո ուղարկել փորձագիտական կենտրոն բոլորովին այլ շորեր, որը պատառոտված չի եղել, ինչու է հագուստների փաթեթները բացվել առանց ընթերակաների և այնուհետև չի փաթեթավորվել, ինչու տղայիս իբր էլեկտրահարած ձգալարը ըստ պատշաճի չի առգրավվել և չի տրամադրվել փորձագետին, ձգալարը քննիչ Գնել Մանուկյանը վերցրել է պահեստից, բայց կազմել է արձանագրություն ընթերականների մասնակցությամբ թե իբր առգրավել է դեպքի վայրի ձգալարը և այդ պահեստից վերցրած ձգալարը ուղարկել է դատաբժշկական կենտրոն, իսկ դատաբժիշկ Վ. Ադամյանը այդ ձգալարը պահեստից վերցրած ուղղարկել է քրեաիրավագիտական բաժանմունք ուսումնասիրության, ինչու են դատաէլեկտրիկ փորձագետ Գ. Հարությունյանը և դատաբժիշկ փորձագետ Վ. Ադամյանը քննիչի հետ կեղծել քրեական գործի ապացույցները, փոխել հանցագործության պատկերը: Որն է եղել այս խմբի համատեղ գործելու անձնական շահարգվածության պատճառը, ով է պատվիրատուն: Դատաէկտրոտեխնիկ Գ. Հարությունյանը տեղամասը փորձաքննել է առանց որևէ համապատասխան սարքի և հարմարությունների: Երկու անգամ համալիր և կրկնակի փորձաքննություն է նշանակվել, երկու անգամն էլ հերքվել է Գ, Հարությունյանի կողմից տրված դատաէլեկտրոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, իսկ դատաբժիշկ Վ. Ադամյանի մոտ կրկնակի մեծացել է տղայիս պարանոցի հատվածում առաջացած վնասվածքը և վնասվածքի արտաքին պատկերը: Վարդենիսի hոսպիտալում դիակի զննության արձանագրությամբ պարանոցի վնասվածքը եղել է 8-11 սմ, դատաբժշկական կենտրենի դատաբժիշկ Վ. Ադամյանի մոտ պարանոցի վնասվածքը դարձել է 19.6 սմ: Դատաբժշկական փորձաքննության մեջ ակնհայտորեն սխալ փաստեր են արձանագրվել հատկապես տղայիս ատամների առկայության վերաբերյալ: Որդուս զորակոչել եմ զին ծառայության առանց վերևի կտրող ատամի, դատաբժիշկ Վ. Ադամյանը իր կողմից տված դատաբժշկական եզրակացության մեջ նշում է, որ վերևի ատամնաշարը բնական է և ամբողջական: Այս բոլոր հանգամանքների այլաձևումը մնացել է չբացահայտված:

Իսկ նախաքննությունը ընտրել է գործը այս քննիչից այն քննիչին, այս դատախազից այն դատախազին փոխանցելու և քննությունը արհեստականորեն ձգձգելու ճանապարհ,որի պատճառով խորանում է մեր հիասթափությունները և ատելությունը այն ուժերինկատմամբ,ովքեր արգելք են հանդիսանում գործի բացահայտմանը:

Իսկ գործի բացայտումը` ցանկության դեպքում իրենից բարդություն չի ներկայացնում. պարզապես պետք է դատաբժիշկներին և նախկին քննիչին հրավիրել քննչական ծառայություն և պարզել, թե ովքեր են հրահանգավորել քննությունը նման կերպ տանելու և ապացույցները ոչնչացնելու առումով:

Շոթա Վարդանյանի դատաբժշկական բիզնես կենտրոնը, ՊՆ քննչական վարչությունը և զին դատախազությունը բանակում կատարված ցանկացած սպանություն այլաձևում են, ինչպես իրենք են ցանկանում, այնպես էլ որակավորում են:

Հարգելի Նախագահ, Դուք դեռ 2011թ հունվարի 27-ին նախագահական նստավայրի դարպասների մոտ, բոլորի ներկայությամբ խոստացաք, որ մեր որդիների սպանությունների գործերին հետևողական կլինեք: Մենք մեծ հույսերով սպասում էինք, արդյոք զին դատախազ Գ. Կոստանյանը կկատարի Ձեր կողմից նրան տրված հանձնարարականը, բայց պարզվեց, որ զինվորական դատախազությունը և ՀՀ ՊՆ քննչական վարչությունը Ձեր տեսադաշտից դուրս են մնացել: Մենք մեր հույսները չենք կորցրել, հույս ունենք որ Նախագահի տված խոստումները օդի մեջ չեն մնա:

Թերևս ժամանակն է, որ զինվորական հանցագործություններ հրահրողները, կատարողները, հովանավորողները ու կոծկողները հասկանան` մի օր դատվելու են. քեզ պաշտպանող ամեն զինվորին թաղելը, ընտանիքի լույսը մարելը չափազանց ծանր հանցանք է: Եվ եթե դա անում են անխիղճ անասունի պես, ուրեմն ժամանակն է, որ որոշ բաներ ինքդ քո մաշկի վրա զգաս: Եվ եթե Դուք, Ձեր խոստմանը հավատարիմ, իսկապես արմատախիլ անեք այս կարևորագույն ոլորտի կոռուպցիոն շերտերը /թեկուզ ուշացումով/, Դուք կունենաք վստահության այն մեծ քվեն, որը պետք է ցանկացած Նախագահի, և որը դեռ չի ունեցել անկախությունից հետո պաշտոնավարած նախագահներից և ոչ մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում