Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կուսակցական ժողովում հերթական անգամ քննադատել է Իսրայելին ու ՄԱԿ-ին՝ կապված Գազայի հատվածի վերջին զարգացումների հետ.
«Իսրայելը պաշտպանության պատրվակով պաղեստինցիների նկատմամբ իրականացնում է էթնիկ մաքրում: Այն երկրները, որոնք արդարացնում են Գազայի հատվածի դեմ Իսրայելի ագրեսիան, աչք են փակում Գազայի տասնյակ խաղաղ բնակիչների զոհվելու վրա: Զոհվել է 115 և վիրավորվել է 900 պաղեստինցի:
ՄԱԿ-ի արդարությունը կասկածի տակ է, քանի որ ո՛չ սիրիական, ո՛չ էլ պաղեստինյան ճգնաժամերը չեն լուծվել ՄԱԿ ԱԽ մշտական անդամների պատճառով: Ես չեմ հավատում ՄԱԿ-ի արդարությանը»:










































