ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ են հայտարարվել Կապակ Նան ճանապարհային ցանցի բոլոր 30 հազար կիլոմետրերը, որոնք կառուցվել են Հարավային Ամերիկայում Ինկերի կայսրության ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդել է BBC-ին:
Կազմակերպությունում համարում են, որ վեց պետությունների տարածքով ձգվող ճանապարհը ինժեներական մտքի գլուխգործոց է և պետք է պահպանվի:
Ինկերի ճանապարհային ցանցից ակտիվորեն օգտվել են իսպանացի գաղութարարները XVI դարում: