Սիրիայի ընդդիմադիր ուժերի մարտիկները մի քանի արկեր են նետել Դամասկոսում տեղակայված տեղեկատվության նախարարության շենքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:
Հեռուստատեսության փոխանցմամբ՝ մարդկային զոհեր չկան, սակայն շենքը վնասվել է:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդի ներկայացուցիչները հաստատել են, որ ապստամբները շենքի ուղղությամբ երկու արկ են նետել:









































