ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ընդունվել է բանաձև, որը նախատեսում է ՄԱԿ-ի և Եվրասիական տնտեսական ընկերակցության միջև համագործակցության ամրապնդում: Փաստաթղթի նախագիծը, որը ներկայացրել էր Ռուսաստանը, հավանության է արժանացել կոնսենսուսով:
Նոր տեքստում «խոսվում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միության շրջանակում տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման ամրապնդմանն ուղղված ջանքերի մասին»: Բացի այդ, ընդունված բանաձևում «ընդգծվում է կարևորությունն առ այն, որ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները զարգանում են առևտրի ոլորտում առկա միջազգային պարտավորություններին համապատասխան»:
Ներկայում ԵվրԱզԷՍ-ը համագործակցում է 5 պետությունների հետ՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի: Եվս երեք երկրներ ունեն դիտորդի կարգավիճակ՝ Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան՝ հիշեցնում է ITAR-TASS-ը:








































