Ամերիկացիների կողմից որդեգրված ռուս երեխաների ճակատագրին առնչվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունները պահպանվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Պնոմպենում տեղի ունեցած հանդիպմանը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Լավրովի խոսքով՝ Քլինթոնը խոստացել է ազդանշան ուղարկել, որպեսզի այդ հարցով երկու երկրների միջև գոյություն ունեցող համաձայնագիրը իրականացվի:
Լավրովը նշել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ Բարաք Օբամայի կողմից հակահրթիռային պաշտպանության հարցով պայմանավորվածության փոխզիջումային տարբերակներ փնտրելու մտադրության մասին:







































