Ավստրալիան 9,4 հազար դոլար կվճարի այն փախստականներին, որոնք կամավոր կորոշեն վերադառնալ իրենց ծննդավայր երկիր՝ հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Համապատասխան փաստաթուղթը շաբաթ օրը հրապարակել է երկրի կառավարությունը։
«Կամավոր վերադարձի գործընթացն անցկացվում է Միգրացիայի միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Մենք հավատարիմ ենք մնում փախստականներին վճարելու պրակտիկային արդեն 10 տարվա ընթացքում»,- ասել է Ավստրալիայի միգրացիոն քաղաքականության նախարար Սքոթ Մորիսոնը։