Թբիլիսիի քաղաքային դատարանը անցած ուրբաթ ձերբակալված Վրաստանի ներքին գործերի նախարար Շոթա Խիզանիշվիլիին նախօրեին դատապարտել է երկուամսյա նախնական կալանքի՝ պաշտոնական դիրքի չարաշահման և մասնավոր տեղեկություններ ապօրինի ստանալու համար՝ հաղորդում է Georgia Times-ը:
Խոսքը Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմախոսների զրույցի գաղտնալսման մասին է, որ YouTube-ում տեղակայվել էր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի թիկնապահ Բեսո Սուրմավայի անունից խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ: Ըստ փորձագետների ՝ դատախազությունը փորձում է սկզբում հաստատել ներքին գործերի ղեկավար Վանո Մերաբիշվիլիի մեղքը, իսկ հետո նաև երկրի ղեկավարի, ում համար հետաքննությունը կարող է պաշտոն արժենալ:
Մերաբիշվիլին անցած հանգստյան օրերին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ Խիզանիշվիլիին անվանել է ամենաշնորհակալ մարդկանցից մեկը, ով միշտ եղել է իր կողքին և կարծիք է հայտնել, որ նրան ձերբակալել են իր վրա ճնշում գործադրելու համար:
Փորձագետները համարում են, որ եթե ձերբակալվածները ցուցմունք տան նախկին նախարարի դեմ, ապա կառավարությունը կարող է հարց բարձրացնել նրա կալանքի մասին, իսկ դա թույլ կտա սկսել Սաակաշվիլիի իմփիչմենթի հարցը:
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հիմա հերքում է նման ծրագրերի գոյությունը, սակայն դա անում է ոչ այնքան վստահելի կերպով:
«Անձամբ ես ցանկություն չունեմ սկսել Սաակաշվիլիի իմփիչմենթի գործընթացը, քանի որ դա չեն հասկանա Եվրոպայում: Սակայն ես չեմ կարող և իրավունք չունեմ կանգնեցնելու արդարադատության հզոր մեքենան»,- հայտարարել է կառավարության ղեկավարը գերմանական Die Presse-ին տված հարցազրույցում:
Խիզանիշվիլին, ում սպառնում է 2-5 տարվա ազատազրկում, դեռ իր մեղքը չի ճանաչում:
Դատախազության տվյալներով՝ Շոթա Խիզանիշվիլին է ղեկավարել «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավարների զրույցները, իսկ այդ ձայնագրությունների հրապարակման համար պատասխանատվություն ստանձնել է Բեսո Սուրմավան, քանի որ Խիզանիշվիլին նրան 150.000 դոլարի փոխհատուցում է տրամադրել:
Փորձագետ Գեորգի Խուխաշվիլիի կարծիքով, ով հրապարակված ձայնագրություններից մեկի հերոսն է եղել, Խիզանիշվիլին պատվեր է իրականացրել: «Եթե ապացուցող հիմքը բավականին ամուր լինի, չի բացառվում, որ կբարձրացվի Վանո Մերաբիշվիլիի և ավելի բարձր պաշտոն ստանձնած անձանց ձերբակալման հարցը»,- հայտարարել է նա:










































