Իսպանիայի թագուհի Վիկտորիայի ադամանդներով և մարգարիտներով զարդարված թևնոցը վաճառվել է Ժնևի աճուրդում:
Թանկարժեք զարդի գինը 3,2 մլն ֆրանկ է, այսինքն՝ գրեթե 3,4 մլն դոլար: Այն երկու անգամ գերազանցել է սպասված գինը:
Իսպանական թագավորական ընտանիքի կողմից վաճառքի հանված թևնոցը դարձել է ամենաաչքի ընկնողը 600 ոսկերչական զարդերի մեջ, որոնք առաջարկվում են այս աճուրդի ընթացքում:
Յուրօրինակ զարդը պատրաստվել է 1920-ական թթ, այն պատկանել է Վիկտորիա արքայադստերը, ով 1906թ-ին ամուսնացել էր Իսպանիայի թագավոր Ալֆոնսի հետ՝ հաղորդում է Euromag-ը:
Երբ նրանք ամուսնալուծվել են, արքայադուստրը իր համար Լոզանից ոչ շատ հեռավորության վրա գտնվող վայրում ամրոց է գնել, որտեղ և անցկացրել է իր ամբողջ կյանքը:




































