Չինացի իրավապահ մարմինները ոչնչացրել են 13 հանցագործների, որոնք Սինցզյան-Ույղուրի ինքնավար մարզում հարձակման են ենթարկել ոստիկանական բաժանմունքը և պայթյուն իրականացրել: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանային կառավարությանը:
Հաղորդվում է, որ հանցագործները մեքենայով մխրճվել են ոստիկանական շենքի մեջ և պայթյուն իրականացրել: Ոստիկանությունը որոշել է վճռական միջոցառումների դիմել և կրակել է 13 հանցագործներին:
Դեռևս հայտնի չէ, թե քանի պայթուցիկ սարք է կիրառվել: Երեք ոստիկաններ վիրավորվել են: