Սլովակիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն պատրաստ է տիրոջը վերադարձնել իր կողմից գտնված դրամապանակը։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
«Ես գտել եմ փողով և վարկային քարտերով լի դրամապանակ՝ Դնեպրի ափով առավոտյան վազքի ժամանակ: Տերը կարող է տանել այն կառավարության ընդունարանից»,- հայտարարել է վարչապետը Բրատիսլավայում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
Վարչապետի կողմից դրամապանակի հայտնաբերելը մի շարք կատակների թեմա է դարձել Սլովակիայում: Քաղաքացիներն անհավանական են համարում այս դեպքը:










































