Շփման գծում յուրաքանչյուր մարդկային կորուստ ողբերգություն է, և դա պետք է կանխել՝ ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Այս մասին հայտնում է APA-ն:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ներառյալ ԱՄՆ-ը, ձգտում են, որպեսզի շփման գծում լարվածությունը չավելանա, ճակատում չլինեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր»,- ասել է Մորնինգսթարը:
Դեսպանը նշել է, որ այս կապակցությամբ բազմիցս արտահայտել է իր անհանգստությունը. «Ես բազմիցս նշել եմ և ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ շփման գծում յուրաքանչյուր մարդկային կորուստ ողբերգություն է: Դա պետք է կանխել, այդպիսի դեպքեր չի կարելի թույլ տալ: Որպեսզի դա ապահովվի, հակամարտությունը պետք է վերջնականապես կարգավորվի: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»: