Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ստամբուլում սպանված հայի վիրավոր զավակը պատմում է իր կյանքի դաժան րոպեների մասին

Հունիսի 14-ին Ստամբուլի Քումքափ թաղամասին կից ծովափին դանակահարել են հայաստանցիների, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Այսօր Համբարձում Հարությունյանի դին ընտանիքը տեղափոխել է Երևան: Վաղը Համբարձումին կհուղարկավորեն: Ընտանիքը կատարվածից շոկի մեջ է:

Ինչ է տեղի ունեցել. Համբարձում Հարությունյանի որդին «Առաջին լրատվական»-ին պատմեց մանրամասներ։ Համբարձումը, որդին և երկու ընկերներ քայլելիս են եղել ծովափին։ Մի քանի հայեր բարձր-բարձր խոսել են, հայհոյել, ինչը դուր չի եկել Համբարձումին, նա նախ մոտեցել է, փորձել է կարգի հրավիրել, ապա կռիվ է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ: Դանակահարել են Համբարձումին, որդուն, ինչպես նաև Համբարձումի երկու ընկերներին:

«Երկուսն էլ դանակը արդեն հանել էին, պապայի երկու ընկերներին խփել էին, ես խնդրեցի՝ պապայիս չխփեն, պտտվեցին ու ինձ խփեցին, հետո պապայի ընկերոջ տուն գնացին, իրենց տուն, դրանից հետո եկան ինձ»,- հուզված պատմեց Գառնիկ Համբարձումյանը, որը սթրես է ապրել կատարվածից:

Կինը՝ Քրիստինե Մամիկոնյանը, հուզված ասաց. «35 տարեկան ամուսնուս կորցրի, մինչև վերջ բոլորս միահամուռ պետք է գտնվենք: Մենք միահամուռ պետք է լինենք, ամենադաժան պատիժը պետք է կրի մարդասպանը… Ցավդ տանեմ, Համիկ ջան»,- հեկեկաց կինը:

Գառնիկ Հարությունյանը սթրեսի մեջ է: Տասնմեկամյա որդին է, որն ականատես է եղել հոր սպանությանը, պատմեց, որ սկզբում գազ են փչել իրենց վրա, ապա սկսել դանակահարել:

Քրիստինեն պատմեց, որ ամուսինն ասել է, թե քառասունհինգ րոպեով դուրս են գալիս որդու հետ ինտրենետ ակումբ, բայց քառասունհինգ րոպե հետո զանգ է եկել ամուսնու հեռախոսահամարից։ «Թուրքեր էին, ասացին՝ ձեր ամուսնուն դանակահարել են, էլ բան չեմ հիշում, ուշագնացություն»,- ասաց նա:

Նրանք նշեցին, որ դանակահարողները հայեր են եղել, մեկի դեմքը ոստիկանները անձնագրով ցույց են տվել, անունը Ստեփան է, Գյումրիից, որին երբևէ չեն ճանաչել:

Հարությունյանների ընտանիքում բոլորն են աշխատել, կինը՝ պայուսակների գործարանում, ամուսինը՝ նույնպես, տղան՝ ոսկու գործարանում, սկեսուրը հիվանդ էր խնամում:

«Տուն չունեինք, մտածում էինք՝ գայինք այստեղ տուն գնենք»,- ասաց Քրիստինեն:

Այսքան տարիների ընթացքում նրանք թուրքերի կողմից խտրական վերաբերմունքի չեն հանդիպել: Կինը նշեց, որ թուրքերն են առաջին օգնություն ցույց տվել։ «Թուրքերը չոքել էին իմ դեմը, ասում էին՝ ինչով կարող ենք օգնել ձեզ: Մինչև հիմա ասում էի՝ իմ հայերը, իմ հայերը, հիմա այլևս երբեք»,- հուզված նշեց Քրիստինեն՝ հավելելով, որ այլևս երբեք հետ չի գնա։ «Ես երբեք հետ չեմ գնա, ես շատ թասիբով ամուսին ունեմ, ես հիմա էլ ունեմ, ես չեմ կորցրել, տեսեք իմ սիրուն ամուսնուն, վախ, իմ կյանք…»,- լաց եղավ նա…

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում