ԱՄՆ նախկին դաշնային դատախազ Մարկ Պոմերանցը հայտարարել է, որ Ուոլ Սթրիթի գաղտնալսման մասին տեղեկությունը պարզապես միջոց է` ֆինանսական հաստատությունների աշխատակիցներին խարդախ գործողություններից, այդ թվում ՝ գաղտնի տեղեկություններ վաճառելուց զերծ պահելու համար: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Նրա խոսքով՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը կանխարգելիչ բնույթ է կրում: Միևնույն ժամանակ նա քիչ հավանական է համարել դատախազների կողմից նման շշուկների տարածումը, քանի որ նրանք արդեն իսկ հոգնել են գաղտնի առևտրի մասին հայցերի տարափից:
Հարկ է նշել, որ խարդախությունների համար մեղադրվող ֆինանսիստ Ռաջա Ռաջարատնամի գործում (ազատազրկվել է 11 տարով) վճռական վկայություն է հանդիսացել հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը:







































